Ալբերտոն 10 տարեկան հասակում ընդգրկվել է «Պարմա» ակումբի համակարգում։ Նա խաղացել է ակումբի մանկական ու պատանեկան տարբեր թիմերում։ Ալբերտոն իր նորամուտը «Պարմա» ակումբի կազմում կատարել է 2013 թվականի մարտի 30-ին՝ «Պեսկարա» ակումբի դեմ խաղում[3][4]։ Նա դարձել է «Պարմա» ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը խաղադաշտ է դուրս եկել Սերիա Ա-ում։ Նորամուտի պահին նա եղել է 16 տարեկան և 348 օրական[5]։
Ալբերտոն իր նորամուտը Իտալիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում կատարել է 2011 թվականին և նրա կազմում անցկացրել ութ հանդիպում՝ առաջնությունում խփելով 4 գոլ։ 2012 թվականին նա կատարել է իր նորամուտն Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում և թիմի հետ նվաճել արծաթե մեդալ Եվրոպայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնությունում։ Ալբերտոն այդ մրցաշարում անցկացրել է 4 խաղ։ Եզրափակչի հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Ալբերտոն իրացրել է իր հարվածը, սակայն նրա թիմը զիջել է ռուսներին։